Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժողովրդին մինչև վերջին պահը կհամոզեն, որ մոտ ենք խաղաղության հաստատմանը

Ժողովրդին մինչև վերջին պահը կհամոզեն, որ մոտ ենք խաղաղության հաստատմանը
20.11.2023 | 08:15

Շուտով կփակվի «խաղաղության դարաշրջանի» միֆն էլ, ինչպես փակվեց «անջատում հանուն փրկության» թեզը, և թշնամին կսկսի հյուծման ու կլանման ուղիղ և բացահայտ քաղաքականությունը։

Ժողովրդին մինչև վերջին պահը կհամոզեն, որ մոտ ենք խաղաղության հաստատմանը, ու ամենաանսպասելի պահին թշնամին կանցնի ուղիղ հարձակումների մարտավարության։

Հետո, ինչ-որ պահից, ժողովուրդը կմնա միայնակ, ու...

Հ.Գ. Շատերը կմտածեն, թե սա ամենավատ սցենարն է, իսկ ես կարծում եմ, որ ավելի վատ էլ կարող է լինել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ